Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կուզե՞ս որ հարուստի մը աղջիկ առնես.

— Թեթևսոլիկ եղիր։

— Կուզե՞ս ստախոս ըլլալ.

— Սետայր շաքըքաթ եղիր։

— Կուզե՞ս ամեն խնդիրներու մեջ չեզոք մնալ:

— Վատ եղիր։

— Կուղե՞ս լրագրապետ ըլլալ.

— Գրածդ մեյ մալ չկարդալով տպարան տուր։

— Կուզե՞ս ազնվական ըլլալ.

— Հարուստ եղիր։

— Կուզե՞ս Ագապյանի թշնամի ըլլարլ.

— Անկարգությունները բամբասող եղիր։

— Կուզե՞ս աղջկանց բարեխնամ հայր ըլլալ.

— Անոնց պարել, երգել, դաշնակ զարնել սորվեցուր։

— Կուզե՞ս աղեկ երգել, պարել և դաշնակ զարնել.

— Ագապյանի աշակերտ եղիր։

— Կուզե՞ս բարոյագետ ըլլալ.

— Մանզումեի աշակերտ եղիր։

— Կուզե՞ս Մանզումե ըլլալ.

— Ո՛չ վայրենի եղիր։

— Կուղե՞ս ոչ վայրենի ըլլալ.

— Հայերուն վայրենի ըսե։

— Կուզե՞ս ազգասեր ըլլալ.

— Նունյան Վարժարանի շինությունը ետ ձգելու համար անոր վերակտցուին պատվույն դպող եղիր։

— Կուզե՞ս որ տիրուհիեդ ավելի պատիվ գտնես.

— Աղվոր, և աղախին եղիր։

— Կուզե՞ս որ գրածդ դուն ալ չհասկնաս։

— Փունջ եղիր։


— Կուզե՞ս ձրիաբար փորդ կշտացնել.

— Կերակուրի ժամանակ խոսք ունիմ ըսելով մեկ բարեկամիդ տունը գնա։

— Կուզե՞ս թաղական ըլլալ.

— Անոր ասոր օղի խմցուր։

— Կոոզե՞ս Փունջի դեմ խսիլ և սրիկա կոչվիլ.

— ՍՈՒՐ եղիր։