Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե որ տպարանը թեորներ չպակսեր, թեորներու վերջք չէր գար...


Թե որ բոլոր դպրոցներու անօրենությունները Ղալաթիո դըպրոցին տնօրինության պես ըլլային՝ դպրոցներու մեջ աշակերտ չպիտի մնար։

Թե որ ամեն մեկ հայհոյության մեկ ոսկի տուգանք որոշվեր՝ Մանզումեն ամեն օր հարյուր ոսկի պիտի վճարեր։

Թե որ եգիպտացվոց հին օրինաց համեմատ մատնություն ընողին լեզուն կտրեին՝ լեզու ունեցող քիչ մարդ պիտի ունենայինք։

Թե որ բոլոր կիները Ղովտա կնկան պես գացած ժամանակնին ետևնին նայելնուն համար աղե արձան կտրեին՝ աշխարհիս վրա այսօր կնիկ չպիտի մնար։

Թե որ բոլոր աղջիկները Ագապյան աշակերտուհյաց պես լույս ծախեին՝ գիշեր չէր ըլլար։

Թե որ ամեն հայրերը աղջիկնին դպրոցեն առնելնուն համար անկիրթ ըլլային՝ աշխարհիս վրա քաղաքավար հայր չպիտի մնար։

Թե որ ամեն թաղեցիին ձայնը Ղալաթիո թաղեցիի ձայնին պես անլսելի մնար՝ դպրոցները բռնավոր տնօրեններով կը լենային։

Թե որ Մայր եկեղեցվո միացյալ թաղերեն քսանևութ հատ քվեարկու մնացած չըլլար՝ երեսփոխանի ընտրությունը անկարելի պիտի ըլլար։

Թե որ շատ խոսողներու համար տերության կողմեն տուրք դրվեր, երեսփոխանները պարտքի տակ պիտի խղդվեին։

Թե որ մարդս յուր սխալը ճանչելով զայն խոստովաներ՝ աշխար՞ս Օրագիրներով կը լենար։

Թե որ Մեղուն մանզումեաբանություններով իր ընթերցողները չձանձրացներ՝ ամեն օր մեյմեկ Մեղու կը հրատարակվեր։


Թե որ բոլոր դպրոցներուն տնօրենությունը Մանզումեի հանձնվեր՝ Եվրոպայի բոլոր ֆապրիգաները մեզ բիանո չպիտի կրնային հասցնել:

Թե որ Մանզումեի պես ամեն տնօրենություններ ժիմնաստիքի փափագ ընեին՝ Հայկը արթնցած ատեն իր թոռները ճամպազ պիտի տեսներ։