Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե որ բոլոր տնօրենները Մանզումեին պես իրենց հետ վիճաբանողին քույրը կամ ազգականը դպրոցեն արտաքսեին՝ բոլոր աղջիկները իրենց եղբարցը կարծյաց ազատությանը կը զոհվեին։

Թե որ ամեն մարդ Մանզումեի պես ազատ ըլլար — Մանզումեն մարդ չէ, թերթ է — աշխարհս բռնավորներով կը լենար։

Թե որ բոլոր սանուհիք Ագապյան վարժարանի սանուհյաց մեկուն պես՝ ճշմարտություն մը խոսելնուն համար դպրոցեն արտաքսվեին՝ աղջիկներն մեյմեկ գերիներ պիտի ըլլային։

Թե որ ... սպասե...