Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քննություն — Հրապարակին վրա շատ կա։

Վաքանս — Այս տարի առատ է։

Բիանո — Շատ կը փնտրվի։

Կին — Ծախող շատ կա բայց առնող չկա։

Լրագիր — Առնողը վնաս կընե կոր։

Դաստիարակ — Ընտիր տեսակը քիչ կա, վար տեսակը շատ կը ծախվի կոր:

Թաղական խորհուրդ — Չորս տարվան համար առնողները վեց տարիեն ալ չեն ձգեր կոր։

էրիկ — Առնողներուն շատ մուհայեր կառնեն կոր։

Հայերեն — Լավ տեսակը բնավ մեկուն քովը չգտնվիր։

Աթոռ — Իրարու ձեռքե կը հափշտակեն։

Եպիսկոպոսություն — 5000 են մինչև 30000 ի կուտան։

Քահանայություն — Գավառներու մեջ մեկ երկու լիրայի կառնվի, քաղաքիս մեջ ալ հարուստ միջնորդներու ձեռքով կառնվի։

Երեսի ջուր — Բնականը մնացած չէ, արհեստականն ալ օր օրի աժաննալու վրա է։


Բիացային վրա գտնված մեկ քանի երիտասարդներուն ծախվիլը շատերուն սիրտը հանդարտեցուր։

Մարիամ տուտուն իր աղջիկը աարին երկու հազար ղուրուշ եկամուտով նշանեց։

Մարկոս աղային աղջիկը 200 լիրա դրամագլուխ մը դրավ ու Պետրոս աղային տղուն պարոն Միհրանին հետ ընկեր եղավ։

Վերջին ութ օրվանս մեջ 10 երիտասարդ ծախվեցան՝ յուրաքանչյուրը իրարու վրա 50-ական լիրայի։

Բիացային վրա չոր էրիկ ծախու շատ կա, բայց դրամի պակասության պատճառավ առնող չկա։

Քահանա — Տիարպեքիրի մեջ հատը մեկ մեհիտիեի կը ծախվի։

Գերեվաճառ — Ամերիկայի մեջ գերիներու առուտուրը դադրելեն իվեր հայերը իրենց տղաքը կը ծախեն։

Շիրքեթի խայրիեի նավեր ու թռամվայի կառքեր — Հիմա Պոլսո մեջ տյուտյուկը անոնք կր չալեն։

Լրագիր — Պախալները օխան 3 ղուրուշի կուտան կոր։

Մուր — Աղջիկները իրարու ձրի կուտան։