Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ջուր — Երեսներու վրա ամենևին չմնաց, հիմա շինծուները շատ կը ծախվին կոր։

Սուր — Բիացային վրա հայերուն ձեռքը շատուց է որ անցած չէ։

Ձյուն — Վերեն եկած չունի, բայց հայերուն գլուխը շատ կա ու առնող չըկա։

Արև — Հայոց բիացային վրա շատուց է որ տեսնված չունի։

Կյանք — Հայերը շատ աժան կը ծախեն կոր։

Եպիսկոպոս — Ընտիր տեսակը հազվագյուտ է, հասարակ տեսակը տերպապաներուն ու սարկավագներուն հետ խառն կը ծախվին։