Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե որ Պատրիարքի հարցնես ստակ հավաքելու համար ասդին անդին վազելն է, պիտի ըսե։

Թե որ Փունջի հարցնես՝ Մասիսի աշխարհարար լեզուն է, պիտի ըսե։

Թե որ Մեղուի հարցնես՝ Մանզումեն շիտակ ճամբեն քալեցնելու աշխատիլն է, պիտի ըսե։

Թե որ Սկյուտարցիին հարցնես՝ 15 թիվ շոգենավով Սկյուտար երթալ գալն է, պիտի ըսե։