Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչո՞ւ համար արդի երիտասարդները օղի շատ կը խմեն և գինի գրեթե ամենևին չեն խմեր.

— Որովհետև հիմա ծյուրական ախտի նայող բժիշկներ շատ կան։

Ինչո՞ւ համար օր օրի լրագիրները կը շատնան.

— Որովհետև հիմա թե՛ նյութական և թե՛ իմացական դրամագլուխ չպահանջող արհեստ մինակ ան կա։

Ինչո՞ւ համար խալբախճիներու գլխի խանութպանները շատ կը խոսին.

— Որովհետև քիչ սուտով կլլեցնելու ապրանք չէ ծախածնին։

Ինչո՞ւ համար շատ խանութպաններ 100 ղուրուշ կուզեն մեկ ապրանքի մը ու ետքը 20 ղուրուշի կուտան.

— Որովհետև առնողին բարիք մը ընել կուզեն: