Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅԵՐՈՒՆ ԶՎԱՐՃՈՒԹՅԱՆՑ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Օղիի տակառներուն ծակը.
Ծովու մեջ մորե մերկ լուղակը.
Հայհոյություն ընող պզտիկ տղաքը.
Կես գիշերվան մեջ դրացիներուն իրար սպաննելով հանած կռիվն ու կանչը։
Շոգենավներու և զբոսարաններու մեջ իրարու տակե քաշված աթոռակը.
Նասրետտին հոճային առակը.
Գլուխը փորձանքի հանդիպած մարդուն ներսիդիի կրակը.
Կիներու լվացած լաթն ու սրբած տախտակը.
Մոտիսթրաներուն կրպակը.
Անամոթ խոսքեր ընող անառակը.
Շատ գիտություն ծախող իմաստակը.
Օրագրի շտկած վրիպակը.
Ագապյան վարժարանի դաստիարակը,
Քեհատ-խանեի գետակը.
Արդի երիտասարդներուն ձեռքի դիտակը.
Մեղուի դեմ ճամարտակող պիծակը,
Ճերմակ երեսին վրայի սև պիսակը,
Մեծ պահոց մեջ կատարված պսակը,
Պն ու Փը չզանազանող կնոջ փուշ փըսակը, բարի մարդու ազգօգուտ աշխատության նպատակը,
Հարմար անհարմար, սուտ իրավ բամբասանքը, շողոքորթ ու կեղծավոր մարդուն գովասանքը.
Երբեմն երբեմն տեղի ունեցած լրագիրներու հոսանքը,
Կատուներուն ճանկռտուքը.
Շուներուն կզվուտուքը.
Աքաղաղներուն ծեծկվուքը.