Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՐԱՎԻՐԱԿ ԱՄՈԻՍՆՈԻԹՅԱՆ ԱՌ ՕՐԻՈՐԴՍ

Ստորագրյալս քանի մը ատենե իվեր զաշխարհ ճաշակելու անոթության մեջ տանջվելով ստորակետ շատ թելլալներու և բարեկամներու ապսպրելով ստորակետ շատ մը տուներ մտնելով ելնելով ստորակետ քանի մը աղջիկներ տեսնելով և չհավնելով ստորակետ առանց կնիկի մնալով ստորակետ ազգին ալ բարություն մը ընել փափագելով ստորակետ որոշեցի լրագրի միջոցավ աղջիկներու հրավեր կարդալու պատիվն ունենալ վերջապես վերջակետ վարի տողեն գլխագիրով ուստի անոնք փակագիծի մեջ գոցե աղջիկները բութ որ կը փափագին հետս ամուսնանալ հաստ գլուխ մը ունենալու են որ զարկած ժամանակս երկուքի չբաժնվի միջակետ երկու կանգուն ու կես բարձրություն ունենալու են ոչ ավելի ոչ պակաս միջակետ ոտքերը ձեռքերը քիթը բերանը և մանավանդ քիթին ծակերը շատ պզտիկ ըլլալու են միջակետ մազերն խարտյաշ է երկայն ըլլալու են լեզուն ալ կարճ վերջակետ աս չափերուն հարմար աղջիկներն պիտի կրնան ընդունվիլ բնությունը հեզ ըլլալու է ստորակետ ինձմե առանց հրաման առնելու խոսելու չէ թե որ ես խնդամ ան լալու է թե որ ես լամ ան խնդալու է միջակետ ինե ուրիշի հետ խոսելու չէ դուրս ելած ժամանակս պահարանի մը մեջ դոց մնալու է ստորակետ անոթի մնալու վարժված ըլլալու է և ամենեն վերջք բավական ստակ բերելու է հետը որ առջի գիշերը անոթութենե չմեռնի վերջակետ ինձի գալով սա հետնյալ ժամանակագրությունս գրելով կը բավականանամ ժամը մեկեն մինչև իրեք օղի խմել պզտիկ գիրերով շարն ընդհուպ իրեքեն մինչև չորս ու կես օղիախառն ճաշ չորսուկեսեն մինչև վեց գինի խմել վեցեն մինչև տասուերկու շարունակություն օղիի տասուերկուքեն մինչև կես արձակուրդ վերջակետ զիս առնելու բարեպատեհ առիթն ունենալիք երջանիկ ապառնի կինս պարտավոր է անձամբ գալ Թախթաքալե Խայիմի գինետունը ուր կը գտնվիմ քանի մը շաբաթե իվեր սա