Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իրար ծեծող էրիկ կնկան պոռչտուքը.
Սարը-յարի տուներուն մլուկը.
Մարդու մը և կնոջ մը անմեղ փսփսուքը.
Իրար սիրող երկու մարդոց մեկուն կորստյան վրա մյուսին սուգը.
Կնոջ մը իր ամուսնույն նեղությանը համար թափած արտասուքը.
Մեղուին բզբզուքը.
Խոշոր ծառերուն շուքը.
Նիկոդիմոս աղբորը կինը փախեր է տեյի ելած շշուկը.
Անկիրթ մայրերուն խշխշուքը.
Տաք օղին չափեն էվել պտուղ ուտող մարդուն փորքշուքը.
Ասոնք ամենն ալ քիչ շատ հայերուն զվարճություն պատճառող առարկաներ են։