Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԵՐԱԶ ՄԸ

Պաղտասար աղբարը ամեն տեսակ ապրանքով լեցուն իր ըսբորդան առած Մահմուտ-Փաշայի գլուխը շուկային դռանն առջև րամազանին վերջին օրերը նստած ամեն բան 60 փարայի պոռալով կը ծախեր։ Զապթիեները մեկ երկու անգամ եկան, գլուխդ շատ մարդ կը դիզվի ու անցուդարձը կը խափանի կոր. ասկե ել ըսին նե ալ կելնեմ ըսավ ու դարձյալ չելավ։

Զապթիեները երրորդ անգամ եկան ու ասի իր ըսբորդայովը տեսչության դուռը պիտի ղրկեին, ինք փախավ, մինակ ըսբորդան ղրկեցին, զինքն ալ գտնելու ետևե էին։

Պաղտասար աղբարն ալ վախնալով չորս հինգ օր էր, որ տունեն դուրս ելած չէր և առտվնե մինչև իրկուն պոռալու ու չգոցվելու սովրած բերանը չէր կրնար բանալ։ Վերջապես գիշեր մը քունին մեջ բացավ իր բերանը բայց ըսբորդան առջևը չըլլալով, որ անոր մեջի ապրանքները ծախե, հետևյալ բաները ծախել սկսավ։

Ստակով աղջիկ փնտրող երիտասարդ, ան ալ 60 փարայի։

Գիշերօթիկ վարժարան, ան ալ 60 փարայի։

Աժան կառք նստած ըլլալու համար կառքով Պեշիկթաշ գացող ու ոտքով ետ դարձող խաթուն, ան ալ 60 փարայի։

Չգիտցածը դաս տվող վարժապետ, ան ալ 60 փարայի։

Մեկը երկուք գրող հավատարիմ մատակարար, ան ալ 60 փարայի։

էմին էոնյուեն մինչև Պայազիտ թրամվայ, ան ալ 60 փարայի։

Ազգային լրագրաց խմբագիր, ան ալ 60 փարայի։

Առանց աստիճանի էֆենտի, ան ալ 60 փարայի։

Երեսը պատանալը հանըմ, ան ալ 60 փարայի։

Թաղական խորհրդո ընտրության քվեարկության խարդախություն, ան ալ 60 փարայի։

Տնտեսութենե զատ ամեն բան գիտցող աղջիկ, ան ալ 60 փարայի։