Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ան ալ 60 փարայի։

Վույ ձեռքդ չորնա.

— Ան ալ 60 փարայի։

— Քա ինչո՞ւ կը զարնես.

— Ան ալ 60 փարայի։

— Վույ, էրիկս խենդեցավ.

— Ան ալ 60 փարայի։

— Հա, ոտքդ պագնեմ, Ֆուլիկ տուտու.

— Ան ալ 60 փարայի։

— Վեր վազե, նայե մարդս ինչ կըլլա.

— Ան ալ 60 փարայի։

Ֆուլիկ տուտուն — քա երազ կը տեսնա կոր, երազ.

— Ան ալ 60 փարայի։

— էյ, իս նայե պարոն.

— Ան ալ 60 փարայի։

— Երազը երազ է, կնիկը ծեծելն ինչ պիտի ըլլա.

— Ան ալ 60 փարայի։

— Հա ի՞նչ նստեր ես քովը, խենդ կենճ.

— Ան ալ 60 փարայի։

— Հապա ի՞նչ ընեմ, հոգի քուրիկ.

— Ան ալ 60 փարայի:

— Ի՞նչ պիտի ընես, ել վազե շիտակ Պատրիարքարան.

— Ան ալ 60 փարայի: