Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Մ Ո Տ Ա

Հարց — Զի՞նչ է ըստ մասանց բանի մոտան։

Պատասխան — Հավելումն ծախքերու, բարձումն խաղաղության, բազմապատկություն կռիվներու և բաժանում էրիկ կնկան։

Ըստ ձևո՞ւյն

— Տգեղ։

— Ըստ տեսակին.

— Անվախճան։

— Ըստ բնությա՞ն։

— Միմոսական և կապկական։

— Ըստ սեռի՞ն։

— Արական և իգական. բայց իգականը շատ կը գործածվի ծայրը է մը դրվելով։

— Ո՞վ կը ծախե.

— Ստակ չունեցողը։

— Ո՞վ կը գնե.

— Ստակը պահելու տեղ չունեցողն ու տգեղ երևնալու փափագ ունեցող աղվորը։

— Ո՜վ կը հնարե.

— Խելացին։

— Ո՞վ կը գործածե.

— Խենդը։

— Քանի տարի կապրի։

— Աստուն կը ծնի իրկունը կը մեռնի։

— Ըստ նշանակությա՞ն.

— Զեվղեկություն և աղքատություն։

— Ասոր հայերենն ինչ է.

— Տարազ, որ ետևեն կը բերե մարագ, օր մալ հայերը պիտի ընե դառազ մառազ։