Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԻՑՄՈԻՆՔ

Տիկին Սրբուհի Ծնունդի խթումին օրը ոտքին պոթ մը առեր է. ոտքը պզտիկ երևնալու համար քիչ մը նեղ ըլլալը հոգ չէ ըրեր նե ալ՝ հիմա ցավուն չդիմանալով պոթը կը ծախե կոր, ամենը մեկ օր մը հագած է ու կես գինովը պիտի տա։

Օրիորգ Թագուհիձա Ծնունդեն քանի մը օր առաջ հորմեն լիրա մը առեր, բրամաթեֆճիեն կեսը վերեսիե երկու լիրայի ֆիստանցու մը առեր, կարեր հագեր է. հիմա հայրը լիրա մըն ալ չտալուն, բրամաթեֆճին ալ ստակը ուզելուն՝ ֆիստանը մեկ լիրայի ռեհին պիտի դնե. ով որ կուզե նե թող լիրա մը տա, ամիսը 20 ղուրուշ շահ պիտի վճարե:

Պարոն Պաղտասար կաղանդին օրը իր նշանածին ժամացույց մը ընծա ըրեր է. երկու օրեն ետքը վարպետը զինքը ճամբեր է, ժամագործը իմանալուն պես անմիջապես կամ ստակս կամ ժամացույցս ըսեր է: Հիմա պարոն Պաղտասար վարպետ մը կը փնտրե, որ իր նշանածը սա օրերս դուրս ելնե նե կամացուկ մը ժամացույցը անոր վրայեն դողնա ու իրեն բերե. լիրա մը վարձք կը խոստանա։

Չմոռնանք սա ալ ըսելու, որ այդ յանքեսենին մեծ բարերարություն մալ պիտի ընե պարոն Պաղտասարին. վասնզի, թե որ ժամացույցը ետ չտա՝ բանտը պիտի մտնե, ետ տա նե՝ նշանածեն պիտի ըլլա։

Միհրանիկ աղան կաղանդեն երկու օր առաջ ոսկերիչ Պետրոս աղայեն առած 2000 ղուրուշնոց մատնին առած չըլլալուն համար երկու վկա կը փնտրե, երկ-երկու մեճիտիե ավուրչեք պիտի տա։ Զինքը փնտրողը Վալաթիա թրամվայի ճամբուն մեջ կրնա գտնել։