Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԴՈՑ ԹՇՎԱՌՈԻԹՅՈԻՆԸ ԵՎ ԱՆԱՍՆՈՑ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈԻՆԸ

Իրաց այս վիճակին մեջ — Մասիս

Չեմք կրնար այս ծանր խնդրույն ձեռնարկել առանց հիշելու Մասիսի սա երևելի խոսքը, թե իրաց այս վիճակին մեջ, զոր առիթ չկորսնցներ երբեք կրկնելու յուր քաղաքական տեսությանց մեջ։

Իրաց այս վիճակին մեջ... խոսք մը, որ բոլոր իրերը իր մեջ կը պարունակե. խոսք մը, զոր ամեն գրագետք մոռնալու չեն երբ բարձր նյութերու վրա ճառեն:

Իրաց այս վիճակին մեջ, ինչպես որ կըսե Մասիս, փիլիսոփա մը, որո անունը չհիշելու պատիվն ունիմ, բանը գործը թողած, առտվնե մինչև իրիկուն մարդոց թշվառությանը վրա կուլա եղեր, մարդիկ ալ հիշյալ փիլիսոփային թշվառությունը կ՚ողբան թողունք զիրենք այս լալկան վիճակին մեջ, և դառնանք խնդիրք քննելով խնդալ, կամ խնդալով քննել։

Իրաց այս վիճակին մեջ, ինչպես որ կըսե Մասիս, ով որ քիչ մը խորհիլ գիտե, անշուշտ պիտի վկայե մեզի հետ, թե այսօրվան օրս Պոլսո մեջ ամենեն հանգիստ կյանք վարողները թրամվեյի ձիերն են: Իրաց այս վիճակին մեջ, ինչպես որ կըսե Մասիս, ըսել չեմ ուզեր, թե մարդս երջանիկ ըլլալու համար պետք է անասուն ըլլա, քավ լիցի... (Ձեր կարծիքն ի՞նչ է աս խնդրույն վրա, ով իմաստակաբանդ Գոգցես Իմն, ո՞վ փյունիկդ իմաստակության) մեր նպատակն է իրաց այս վիճակին մեջ, ինչպես որ կըսե Մասիս, անասնոց երջանկության և մարդոց թշվառության վրա փիլիսոփոսել, թեպետ և այս բառը Մասիսեն վավերացված չէ։ Իրաց այս վիճակին մեջ, ինչպես որ կըսե Մասիս, երկոտանյաց մեջ ամենեն դժբախտը մարդն է. ինն ամիս մարմնեղեն Բոլիսին մեջ բանտարկվելեն և չարչարվելեն վերջը, անողոք բնությունը ի գութ կը շարժե և հրաման կուտա որ ի լույս գա։ Հազիվ թե լույսը կը