Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատճաոռյավ որ բութ իրեն պարտք ունիմ և թող չտար զիս միջակետ զիս առնելիք աղջիկը պարտավոր է Խայիմի ունեցած պարտքս ալ վճարել վերջակետ թվականես մինչև մեկ ամիս կրնան գալ և զիս հոն տեսնել աս պայմանաժամը լրանալուն պես զիս պատվող աղջիկներն կրնան զապթիե գալ և զիս տեսնել ստորակետ այսպես կըսե մեր անգութ Խայիմը միջակետ ուստի ահա դարձյալ կը կրկնեմ, որ վերջեն չղղջան ասանկ հարմար առիթ մը փախցունելուն ստորակետ ինքզինքս գովելը հպարտություն է սա չափ միայն կըսեմ թե հետս ամուսնանալիք աղջիկները կրնան խաղաղ կյանք անցունել վերջակետ վարի տողեն ստորագրություն Բարթեմ:

Խոսք տվինք իրեն, որ իր ծանուցումը հրատարակել տանք։

Ուր էր թե ամեն ամուսնանալիք անձերն իրենց բնավորություննին չկեղծեին և վերջեն անվերջ վեցերու տեղի չտային։