Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձիերը խիստ երջանիկ կյանք կը վարեն, և շիտակը խոսելով իրենը տերոջմեն ավելի մեծ ծառայություն կընեն մարդկային սեռին։

Իրաց այս վիճակին մեջ, ինչպես որ կըսե Մասիս, առտվնե մինչև իրիկուն կաշխատին. իրիկուն ըլլալուն պես ոտքերնին կը լվացվին, կերակուրնին կուտեն, և մեզի պես երբեմն չափեն ավելի ուտելով անհանգիստ չեն ըլլար, իրենց ստամոքսին առնելիքին չափ կուտեն, անկե վերջը անկողին կը մտնեն, մեզի պես մտմտուք չունենալով հանգիստ կը քնանան և Մորփեոս իր մեկոնները շռայլորեն կը բաշխե անոնց։

Իրաց այս վիճակին մեջ, ինչպես որ կըսե Մասիս, առտու ըլլալուն պես իրենց նախաճաշիկը կընեն և գործի կերթան։

Ըսե ինձ, ընթերցո՛ղ, օր մը ասոնցմե պարապ պտըտող անասուն մը տեսե՞ր ես, տեսե՞ր ես կըսեմ ձի մը, որ խահվեի մեջ նստած իքի յուզ խաղա։ Տեսե՞ր ես ուղտ մը, որ զբոսարանի մեջ ցերեկ ատեն պիլարտո խաղա, չուխան պատռե, վճարելու ստակ չունենա, ու մինչև ծեծ ուտե գապթիեն երթա, տեսա՞ծ ես ասանկ ուղտ մը կամ էշ մը (երկու ոտքովը շատ), եթե տեսած ես, ըսե, երդվնցնեմ զքեզ հանուն ավանակաց և քո լռակաց և գրաստից և որդվոց և թոռանը նոցին, ըսե, կարելի է իմ տեսութենես վրիպած ըլլա։

Իրաց այս վիճակին մեջ, ինչպես որ կըսե Մասիս:

Իրաց այս վիճակին մեջ, ինչպես որ կըսե Մասիս, Մամուլ ալ երջանիկ է։