Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՂՋԿԱՆՅ ՊԱՀՎՏԻԼԸ

Դեռ Կ. Պոլսո այլևայլ կողմերը կը գտնվին եղեր մեյեր խավարյալ աղջիկներ, որք երիտասարդի մը անցնելը տեսնելուն պես, դուռը կամ պատուհանը կը գոցեն և ներս կը փախչին եղեր։

Երիտասարդին մեկը առջի օրը ասանկ դեպքի մը ականատես ըլլալով, մեզի աղաչեց, որ այդ խավարյալ աղջիկները հարվածենք։

Մեք ոչ թե միայն չենք հարվածեր, այլ նաև չենք հարվածեր։

Կը գովենք իրենց այդ պարկեշտ ընթացքը, և կը խրատենք, որ շարունակեն զայն։

Եվ ինչո՞ո չպիտի պահվտին. միթե թռչուն մը՝ որսորդ մը տեսնելուն պես չփախչիր։

— Կը փախչի, որպեսզի չբռնվի։

— Ուրեմն, աղջիկներն ալ փախչելու են, որ բռնվին։