Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Հա, կա եղեր, կա եղեր, մեղքերնին առինք։

— Ը՞հ, քյուրքս ալ քյուրք ըլլա, պայաղի կատու մը:

— Չէ մարիկ, դուն ալ. սամուր է։

— Մեղա, ո՞վ ըսավ. ես չեմ ճանչնար զահեր. կատու է նե։

— Հա, տուտու, իրավ որ կատու է, ըսավ պզտիկ տղա մը. նահա դիմացի փենճիրեին մեջ նստեր է։

— Հարսին քույրը — Ոտքերնիդ պազնեմ, հանըմներ, քիչ չէ նե դա քյուրքը տվեք, հարսին կռնակը տամ, չմսի, մեղք է։

— Հա, աղեկ ըսիր, նահ:

— Կայնե, քա, ըսավ Սուրբիկ տուտուն մուշտակը փեսին քրոջը ձեռքեն առնելով, ծո Պետրոս, հայտե սա քյուրքը վարը աար հորդ ցուցու. նայե կատո՞ւ է մի չէ մի։

Տղան առավ մուշտակը ու վար վազեր։ Կիները սկսան նորեն սնտուկը խառնել։

Աս ի՞նչ է. աս վեց խաթ չամաշիրով հա՞րս կը ղրկեն։

Հարսնքույրը — Ամա հոգի, մի կյուճենմիշ ըլլաք ա, հրամանքնիդ անանկ ըսեր էիք, որ թող խանութը տան, աղջիկը չպլախ թող ղրկեն, ինչ է նե կենե անոր հարը, մարը աս չափը ըրին։

— Մեղա, խոսք է կը զրուցվի. քիչ մեկ մարդ մը չպլախ կը ղրկե՞ աղջիկը:


Հարսնքույրը — Անոնք չպլախ չղրկեցին ամա, հրամանքնիդ չպլախ թողուցիք, պարն սա տեղեն բան մը տվեք ու սա խեղճին կռնակը տամ, քիչ մ՝ալ ասանկ կայնի նե սաթլըճանլը հյումման յախալամիշ պիտի ընե։

— Ադ ի՞նչ նազիքությո՞ւն է. քա աղջիկ, դա տեղեն բան մը տվեք որ հարսին վրա տա։

— էյ, կայնե, իշտե սնտուկեն ֆիստան մը հանենք ու հագցնենք։

— Քա սա նայե. քիչ վարտիքներուն բաչաները թանթելա չիկա։

Ըհ, հեմեն խենդը ես էի որ իմ աղջկանս տասն երկու վարտիք տվի, տասներկուքին ալ բաչաները սանկ խառըշիս լանքը թանթելա դրած էի. անանկ իքեն երկու հատ ալ իշլեմելի բանթոլ կուզեմ, չէ նե սըկե հունա չեմ երթար ըսավ. ես ալ ունեի չունեի, ձաներնիս մարդ չլսե տեյի շինեցի։

Ընթերցող, չես հարցներ թե Պետրոսը մուշտակը վար տարավ նե ի՞նչ եղավ։ Ահա ես ըսեմ։