Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հաաաա, էն ծանր ֆիստանը աս ըլլալու է, որ լաթի մեջ փաթտեր են. տա լաթը վրայեն մեկդի առ նայինք ի՞նչ է։

— Աման, ի՞նչ պիտի ըլլա, իշտե կռոն ֆիստան մը։

— Քա Սուրբիկ, ես քեզի չըսի՞ որ բերնեդ գեշ խոսք չպիտի հանես, հիմա կռող ըսել կը վայլեր թեյզեիդ։

— Չէ, Զյումրյութ խաթուն, ֆիստանին ըսավ, ինձի չըսավ, կռոն ըսավ։

— Թող ֆիստանին ըլլա, ինչո՞ւ բերանը գեշ կը սորվեցնե։

— Քա հոգի, կռոն ըսավ, կռող չըսավ. աս խումաշին անունը կռոն է։

— Հըհ, հեմեն ես ինչ ըսեմ նե դուք պարտկեցեք. թող մի տաք, որ թոռանս խրատ տամ։ Իս զոռովեն խուլ ըրեք...

— Նայինք, նայինք, ֆիստան մը տահա ելավ. նայինք ա՞ս ինչ է։

— Պայաթ ճանֆես մը:

Հարսնքույրը հարսին դառնալով կամաց մը ըսավ։

— Հեմեն ներսես անանկ կուգա կոր որ ելլամ սըվոնց ամենն՛ ալ խղդեմ։

Հարսնը—Աման սուս եղիր, երկու երեք օր մը համբերե։

— Իշտե ադ ֆիստանը հագցուցեք ասօր։


— Նահ, Սոֆիկ, հարսը հագվեցուցեք։

— Սա խութի՞ն ինչ է նայիմ։

— Շապխա ըլլալու է։

— Հա, հա, շապխա է։

— Քա, սա նայեցեք, մառքա ունի՞ն չէ նե չունին։

— Կայնե առաջ մեյ մը խումաշը նայինք։

— Չէ, ծանր քեթեն չէ։

— Չէ, մեղա մարիկ, ծանր քեթեն չէ. ես մախսուս լախըրտը ընել տվի որ նայիմ, ըսավ Զյումրյութ խաթունը։

— Ո՞րին ծանր Զյումրյութ խաթուն։

— Հարսին համար չե՜ք ըսեր կոր. չէ, աղվոր ծան ունի։

— Եյ, թող անանկ ըլլա։

— Քա, դա շորին կտորները ինչ են։

— Մանտիլ են Զյումրյութ խաթուն, մանտիլ են: