Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ըհ, քուրչին կտորը մանտիլ կըսեն կոր, մանտիլ մանտիլ, մեր կենճության մանտիլներն էին. տասնուհինգ օր մեջը խնջե, խնջե, կենե մեկալ ծարը չէիր հասներ։

— էյ, հիմա աս բոլքան աս ֆիստանին վայլե՞ց։

— Քա աղջիկ, դա սալթամառխան ասդին տուր նայիմ։

— Չէ նենե, սալթամառխա չէ. բոլքա է, բոլքա։

— Պոլ քա, նեղ գա, ինչո՞ւդ պետք է քուկին. հագնողը թող մտմըտա. ես քեզի ասդին տուր կըսեմ կոր։

Աղջիկները ամենքը մեկեն կը խնդան։

— Կը խնդա՞ք կոր, հա՞ շան լակոտներ, քուրտ գոճայընճա՝ քեոբեքլերե մասխարա օլուր. դո՞ւն ալ կը խնդաս կոր. հա՞, հարս օլաճախ:

— Դա սև խատիֆե՞ն ինչ է, նայինք, նայինք։

— Էյ, իշտե թալման է։

— Քա աղջիկներ, հիմա հարսնիքի մեջ թաղմանի խորաթա պե՞տք է. աս ինչ պիչիմ մարդիկներ եք։

— Աման, աս պառավն ալ ամեն բան թերս կը հասկնա։

— Հա, քա. պարե ամեն բանի մե՞ջ ալ չիյնա։

Այս միջոցին վարը փեսին եղբայրն ու կնքամայրը ձայներնին բարձրացնելով կռիվը մեծցուցին, անոր վրա սնտուկը նայողները աճապարանոք գոցեցին ու վար վազեցին։

— Աստուծմե եղավ այս կռիվը, ըսավ հարսնքույրը հարսին, չենե ասոնք մինչև իրկուն աս սնտուկին գլխեն անդին չպիտի երթային։

— Աման կամաց զրուցե, դա պառավը չիմանա։

— Աս ճատըն ալ ինչ է որ տահա կապրի, քա, մեյմը ասոր նայե. հող կը հոտի կոր։ Կայնե աս ալ ես, ես ճամբեմ գլխունուս։ Զյումրյութ խաթուն, մեյ մը վար չիջնաս, վարը թոռդ կը ծեծեն կոր, ի՞նչ կընեն։

— Հա, իրավ, աս աղջիկները հաց ուտելու գացին, ինչ ըրին, երթամ նայիմ:

Այս ըսավ ու ելավ վար գնաց:

— էյ, Փերուզիկ, հիմա ամենն ալ վար գացին, դուն ալ գլուխդ քիչ մը վար դիր քնացիր, որ քունդ առնես։

Հարսին քույրը աս ըսելով հարսը քնացուր, ինք ալ անոր քովը ընկողմանեցավ ու քնացավ։

Հարսնիքին երկուշաբթի օրը, սովորական եղածին պես, գրեթե մինչև իրկուն քնանալով անցուցին։ Գիշերը հարսը առին քիչ մը