Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հեմ ես ան աղջկան աչքերուն չեմ հավնիր կոր:

— Քա հոգի, հավնվելու հիչ մեկ տեղ մը չունի, մինակ աչքերը չեն յա։

— Չէ, չէ աչքերուն չեմ հավնիր կոր կըսեմ նե՝ աչքս չխածներ կոր ըսել կուզեմ։

— Հա, աղեկ ըսիր. իմին ալ ասանկ։

— Հա, մեղա հոգի, անոր աչքը աչք չէ։

— Անոր աչքը մեյ մը առջի օրեն վախցնելու է։

— Էյ, հիմա ինչ ընենք։

— Ինչ պիտի ընեք. թող կեսուրը երթա քովը նստի, քիչ մը ետքը Սուրբիկն ալ թող երթա նստի, պիչիմսիզ բան մը թող ըսե մորը, մայրն ալ ելլա սուտեն մուտեն թող ծեծե Սուրբիկը...

Սուրբիկը — Օխ ճանըմ, յաղմա յոք։

— Քա խենդ, սուտեն մուտեն պիտի ծեծե։

— Հը, իմ մորս ձեռքը շախա շֆյտե։

— Տեր ողորմյա, դուն ալ, սանկ ծեծելու պես ձեռքը վրադ պիտի դնե։

— Ես անանկ բան չիյտեմ, թող Ըսկուկը ծեծե։

— Քա, ան պզտիկ է, բանի տեղ չանցնիր։

— Հը, պզտիկ է ըսածնիդ տասնուութ տարու է։

— Աման դուն ալ. աղբորդ սիրուն համար քիչ մը մեկ տեղդ ցավի նե ինչ կըլլա։ Հեմ գիտե՞ս. հիմա ադ հարսին աչքը չվախցնեք նե ետքը ամեն օր կը քաշեք։

— Հատե, քա տուտու, գնա վեր նստե. ես ալ կուգամ. ամա բեք չպիտի զարնես, չէ նե իրավ որ ինչտար ձայն ունիմ նե կը պոռամ:


Յուղաբեր տուտուն. ելավ հարսին սենյակը գնաց, ներս մտավք հարսը ձեռքը ֆռանսերեն դիրք մը առած՝ նստեր կը կարդար։ Կեսուրը տեսավ նե ոտքի ելավ կայնեցավ. ան ալ կես բերան նստե ըսավ, ինք ալ նստավ ու սկսավ հարսնքույրին հետ ներսեն դուրսեն խոսիլ։

Քիչ մը անցավ Սուրբիկը ներս մտավ:

— Տուտու, սա դեղին ֆիստանս ո՞ւր ես դրեր։

— Ի՞նչ պիտի ընես։

— Ասոր հագնիմ պիտի:

— Ինչո՞ւ. կատուն տղա՞ է բերեր: