Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կատու մատու չիյտեմ ես. ես պիտի հագնիմ։

— Չէ. չպիտի հագնիս.

— Իշտե պիտի հագնիմ.

— Աղջիկ, հիմա կելլամ քեզ կը ծեծեմ։

— Ճը՜ոդ։

— Կիտի արուն փսխող աղջիկ. սա նայե մորդ դեմ դիմադարձություն կընես հե՞, ես քեզի չելա մի...

Աս ըսելով ցատկեր աղջիկանը վրա և քսանուհինգ տարու պզտըտիկ աղջիկը գետինը զարկավ ու երկու ոտքին մեջ առնելով սկսավ ծեծել ու ըսել։

— Ես հիմա քեզ ծեծեմ թերպիե ընեմ, որ հարս գացած տեղդ ասոր մայրը ի՞նչ մայր է եղեր որ աղջիկը չի ծեծեր ու թերպիե ըրեր չըսեն։

— Ը՛հ, ե՞րբ խելքդ գլուխդ պիտի գա քուկին, ը՛հ, կիտի չամչըցած աղջիկ, ըհ...

— Էյ, քա, ի՞նչ կը ծեծես։

— Սո՞ւս, տահա կը զրուցե կոր։

Ը՚հ, մեյ մալ պիտի ընե՞ս, ը՞հ, մեյ մալ պիտի ընե՞ս, հա՞, մեյ մ’ալ պիտի ընե՞ս։

— Տուտու, սուտեն մուտենը իրավի կը դառնա կոր.

— Սուս, տահա ձայնդ կելլա՞ կոը:

— Ը՛հ, մեյ մ՝ալ պիտի ընե՞ս, ըհ, մեյ մ’ալ պիտի ընե՞ս, ես քեզի չե՞մ ըսեր որ մեյ մը իմ աչքս դառնա նե զավակ չէ աչքիս լույսն ալ ըլլա նե իմ աչքիս չերևարք հե՞։

Հարսնքույրը նստած տեղեն ցատկեց, ի՞նչ կընես Յուղաբեր տուտու, մեղք է, մեյ մ՝ալ չըներ, վարեն հարսնևորները վեր վազեցինք էյ, ալ հերիք է, վույ, այս Յուղաբեր տուտուն ալ, մեյ մը աչքը դառնա նե՝ ալ Աստված գա նե աչքին չերևար, է՛յ Օղաբեր տուտու, է՛յ, ըսելով Սուրբիկը ձեռքեն առին ու վար ղրկեցին։ Ինքն ալ առին դուրս հանեցին ու դիմացի սենյակը տարին։

— է՛յ, ինտո՞ր է, աղեկ ըրի՞. հավնեցա՞ք։

— Վա՛յ, շատ աղե՛կ, ալ հիմա հարսին աչքը անչափ վախցավ, որ դեմդ ելլա նե՝ պիտի դողա։

Հապա, հարս խսմին անանկ պետք է։

Ասդին հարսը, որ իր կեսուրը աղջիկը ծեծած ատեն քիթին տակեն կը խնդար, դուրս ելան նե, հարսնքույրին ըսավ։

— Ասոնք ինձի համար են։