Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարաններ կան, ուր է, նամակը կը գրես ու մեջը կը դնես կը գոցես. ահա անանկ պահարան կ՚ուզեմ։

— Ադ ըսածդ աղվոր բան ըլլալու է։

— Հապա, տեսնես, դուն ութ տաս հատ մը առ անկե ասօր։

— Ատոր թանեն քանի փարա կուտան։

— էհ, սուղ չէ. հատը 60 փարա 2 ղուրուշ կուտան։

— Ի՞նչ, սուղ չէ մի՞։

— էյ, հապա սո՞ւղ է.

— Հասկցա, դուն պոլ տեղ ես մեծցեր, էհ, ադոնք ի՞նչ պիտի ընես։

— Ինչ պիտի ընե՞ս ինչ ըսել է. ես բարեկամներ ունիմ պետք չէ՞, որ անոնց մեկ մեկ նամակ գրեմ, հարս ըլլալս անոնց իմացնեմ։

— Ի՞նչ, բարեկամնե՞ր մի ունիս. ի՞նչ, անոնց թո՞ւղթ մի պիտի գրես. Ի՞նչ, հարս ըլլա՞լդ մի անոնց պիտի իմացնես, նայե, քեզի բան մը ըսեմ, ասկե ետքը քու խըսըմդ ալ ես եմ, քու բարեկամդ ալ ես եմ, անանկ անոր ասոր թուղթ գրել, բան ընել չըլլար։

— Էյ, շիտակը. ես անոնք չեմ կրնար մոռնալ, ուն էրիկս ես, ես քեզ չեմ ուրանար կոր ա. բայց անոնք ալ բարեկամներս են։

— Ես բարեկամ մարեկամ չիյտեմ, խելքդ գլուխդ ժողվե տե սա տեղը շնորհքով նստելդ նայե։

— Ես անանկ բան չիյտեմ, ասօր ան թուղթերը առնես պիտի։

— էյ, ալթըխ... կուտես կոր։

Աս ըսելով փեսան բարկությամբ սենյակեն դուրս ելավ։

Հարսն ալ ետևեն դուրս ելավ ու ըսավ։

— Բայց ետքը կը զղջաս, փյուչման կըլլաս։

Կեսուրը դեմն ելավ ու հարցուց. ի՞նչ է ադ Հակոբ, ի՞նչ է ադ հարս։

Հարսը — Ինչո՞ւդ պետք է. մեր երկուքին մեջը ինչո՞ւ կը խառնվիս։

Փեսան — Սա նայե, թուղթ փուզե եր՛եր որ բարեկամներուն դիր պիտի գրե եղեր։

Կեսուրը — Քա չե՞ս ամչնար, հելե մուկերը իմանային հարս՛ գալդ։

Հարսը — Չես ամչնար որի՞ կըսես կոր, խելքդ գլուխդ ժողվե գիտե՞ս, ես ո՞րին աղջիկն եմ։

Այս միջոցին Սուրբիկը վեր վազեր էր։

— էյ, ո՞վ կ՚ըլլաս կոր, թագավորին աղջիկը չես ա. ի՞նչ լայըխ էիր իմ եղբորս կնիկ ըրալու։