ՎԻԵՆՆԱՅԻ ԱՐՎԵՍՏԱՀԱՆԴԵՍԻՆ ՂՐԿՎԵԼԻՔ ՀԱՅ ԲԵՐՔԵՐՆ
ՈԻ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ
Կայսերական կառավարությունը ի Վիեննա բացվելիք արվեստահանդեսին ղրկելու բաները պատրաստած ատեն, կը լսենք թե Ազգային Պատրիարքարանն ալ հետևյալ բաները ղրկելու կը պատրաստվի եղեր։
7. Օրագրի, Մամուլի, Փունջի և Սետայի մեկ մեկ թերթերը.— ցուցունելու համար աշխարհի թե հայ գրականությունը որ աստիճան առաջ գացած է։
2. Թեքիրտաղցի բապուճճի ուստա Մկրին զույգը երկու հոխա ծանրությամբ շինած պոթինը. — հայերուն ծանրաշարժ ըլլալուն պատճառը հասկցնելու համար։
3. Ինքվիները րաստըք քաշած, երեսները ճերմակ ու կարմիր քսած, ձեռքը սիկառ մը բռնած հայ օրիորդ մը. — ցուցնելու համար թե հայոց իգական սեռը որչափ քաղաքակիրթ է։
4. էյուպեն ուստա Գալուստին և ուստա Հովակիմին շինածներեն ջուրի սափոր մը և բարչ մը. — հայ արվեստավորներուն ճաշակը ճանչցնելու համար։
5. Հասունյան մը և Հակահասունյան մը մեկ վանդակի մեջ դրված. — ցուցնելու համար թե հայերը որչափ սիրով կը փափագին ազգային միության։
6. Տեր Գասպարր և Վանա փոխ-առաջնորդ Պողոս աղբարը զատ զատ վանդակներու մեջ գրված. — հասկցնելու համար թե հայոց մեջ ալ այլանդակ հրեշներ կան։
7. Ազգային Ընդհանուր ժողովի դիվանադպիրներուն առջևի գրասեղանին ծածկոցն եղած ժամկոչ Պետրոսի շալվարը. — հայերուն խոնարհամտությունը հասկցնելու համար։
8. Ձկնորս Պետրոսին աղջկան խատիֆե ֆիստանն ու քռե փը. — հայ տիկիններուն պարզասիրությունը հասկցնելու համար։