Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Հնգետասաներորդ տարեդարձ հաստատության դերասանական արվեստին ի Հայս»։

Մեր գիտցած տարեդարձները ամեն տարի կատարվելու են․ դերասանության տարեդարձը տասնևհինգ տարին անգամ մը կը կատարվի եղեր, տասնևհինգ տարի ալ սպասելու է, որ դերասանության երկրորդ տարեդարձն ալ տեսնենք։

Արևելյան թատրոնի տնօրենը ավելի աղեկ կըներ եթե օրացույցի մեջ ժամանակագրությունք երևելի անցից-ին տակը դներ այդ աղգը հետևյալ կերպով․ «Ի հաստատութենե դերասանություն ի Հայս ամք 1»։

«Ի չերթալո Հայոց ի թատրոն ամք 15»։

Օրացույցին գործը պատերու ձեռքով տեսնելը թե օրացույցը անպատվել ըսել է, թե պատերը և թե թատրոնը։


Աղտեղությամբ մածյալ և լրագիր անվան անարժան եղող Մամուլը յուր վերջին թիվերուն մեկուն մեջ Մեղուին համար անանկ խոսք մը կընե՝ զոր հոս բառ առ բառ դնելու կամչնայինք՝ եթե հիշյալ գարշահոտ թուղթին արժեքը անգամ մալ հասարակության ճանչցունել չուզեինք։ Ահավասիկ իր խոսքը․

— Ծո՛, սա Մեղուն արտաքնոցին ծակը նետեցե՛ք։

Ոմանք աս կարդացած ըլլալով կըսեն․

— Ի՜նչ մեծ անպատվություն Մեղուին համար․․․

Իսկ մենք կըսենք․

— Ասիկա մեծ անպատվություն չէ Մեղուին համար, այլ մեծ պատիվ է արտաքնոցին համար։

Արժանիքեն ավելի անձի մը, կամ բանի մը տրված պատիվն շողոքորթություն ըլլալով՝ Մամուլ այդ խոսքովը արտաքնոցը շողոքորթած կըլլա։ Կը հորդորենք Մամուլը, որ մեյ մալ ասանկ բան չընե, որովհետև կրնա ըլլալ, որ հիշյալ արտաքնոցը վաղը ելնե գոռոզանա և ինքղրնքը բանի մը տեղ դնե։

Մամլո արդի վիճակը մեր ըսածը լիովին կը հաստատե:


Օրագիր իր անցյալ շաբթվան մեկ թվույն մեջ Խրիմյանը դարձյալ աքսոր ղրկեր էր։

Խրիմյանը Պոլսեն աքսորելու հարկ չկա, որովհետև մենք Օրա-