Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղեր, երկու աչքը մեկեն բանողը «Քեզի համար չեմ մեռնիր» կը նշանակե եղեր․ ասոր պես խել մը նշաններ ալ կան եղեր՝ դորս մենք ոչ լսած էինք և ոչ ալ գիտեինք։

Այս օրերս նոր նշան մ'ալ ելեր է։ Երիտասարդին մեկը իր սի¬ րո ւհ վույն պատուհանին առջևեն անցած ատենը բերանը կանաչ խոտ մը առեր է եղեր։ Հիմա մեզի կը հարցունեն, թե ինչի՞ նշան է բե¬ րանը կանաչ խոտ առնելը։

Ըստ մեզ բերանը կանաչ խոտ առնելը անբանության նշան է։


— Մեղո՛ւ, ինչո՞ւ գրիչդ ականջիդ վրան դրած կը խորհիս։

— Չեմ խորհիր, այլ գրիչիս ըսելիքները մտիկ կընեմ, որ հրապարակ ելնելու արժանի՞ են։

Ո՞ւր էր, թե Օրագիրն ալ բերնեն ելածը նախ ինքը լսեր և ետքը ուրիշներուն լսել տար․․․


— Վարժապե՛տ, տղայոց աշխարհագրության դաս չե՛ս տար կոր։

— Ուսումնական աշխարհագրության դաս պիտի տամ, մոլորակները պիտի ցցունեմ, բայց դասագիրք չունիմ։

— Առ տղաքները Արևելյան թատրոնը տա՞ր, թող մոլորակները հոն սորվին։


Խրիմյանի պարզասիրությունը հարվածողներուն աչքը լույս։ նորընտիր տեղապահը՝ գերապատիվ նիկողայոս արքեպիսկոպոս առջի օրը առջևեն երկու քավազ, մեկ գավազան և ինքն ալ կառքը նստած այցելություն տվեր է մեկու մը տունը։

Տեղապահության մեջ աս անկ է նե՝ վաղը Պատրիարք ըլլա նե՝ ան ատեն առջևեն երկու գավազան պիտի երթա և ինք ալ երկու կառքի մեջ պիտի նստի անշուշտ։