Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9. Պարոն Հակոբ Վարդովյանի խումբը․ — ազգային թատրերգության որ աստիճան հառաջացած ըլլալուն վրայոք գաղափար մը տալու համար։

10. Դերձակ պարոն Առաքելին ձևած ու կարած բանթալոնը. — ցուցնելու համար թե տակավին հայերը շալվար հագնելը թողած չեն։

11. Դարբին վարպետ Հակոբին պզտիկ գրասեղանի մը համար շինած բանլիքը, որ տան մը դռանն ալ կը գործածվի։

12. Հայ օրիորդաց շինած քռոշեներն ու հյուսած գուլպաները զանոնք շինող մատերեն մեկ քանին ալ հետը. — որպեսզի տեսնողները հավտան թե այն հաստ բաները շինողները այն բարակ մատերն են։

13. Կամ ստակով կամ հարուստ աղջիկ առնող աղքատ երիտասարդներուն ըղեղը։

14. Հայ բեռնակիրներուն կռնակի սեմերը:

15. Ազգային դատաստանական խորհուրդի գրագիր՝ Գալուստ պատվելին իբրև Պատրիարքարանի տեմիրպաշներեն մեկը։

16. Միսաքյան մահտեսի Գեորդ աղային շինած բանաստեղծությունները, որ Վիքթոր Հյուկոյի հասակակից ըլլալով կը կարծվի թե երկուքն ալ մեկ դպրոցե ելած ըլլան։

17. Թրամվեյի կառքերուն առջևեն վազող կարապետը. — հասկցնելու համար թե հայերը իրենց դրացի աղգերուն մեջ ամենեն ավելի հառաջադեմ են։

18. Հայ ջրկիրներուն կռնակի արխալըճը. — ցուցնելու համար թե ազգը զրահավոր զորաց ալ կանոնավոր խումբ մը ունի։

19. Ագապյան վարժարանեն աշակերտուհի մը, արվեստահանդեսին պարահանդեսը կարգադրելու համար։

20. Պերպերյան Ավետիս վարժապետի գրած ազգային պատմության դիրքը վրան ալ գին 3 մեճիտիե դրված. — ցուցնելու համար թե հայերուն ընթերցասիրությունը դիրքերը որչափ աժնցուցած է։

21. Հայ ամիրաներու կոտրտուքը. — ցուցնելու համար թե Տահկաստանի սեղանավորությունը որ ձեռքերու մեջ կը գտնվի հիմա։

22. էջմիածնա կաթողիկոսին հեռագիրը. — իմացնելու համար Եվրոպայի թե Պիոս Թ. մեռնի նե՝ անոր հաջորդ էջմիածնա արդի կաթողիկոսը պիտի ըլլա։