Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԱՅԹՎԱԾՔ

1874

Լրագրի մը մեջ կարդացի, որ այս օրերս Եվրոպայի չգիտեմ ո՛ր կողմը չորս ոտքով տղա մը ծներ է։

Ահավասիկ տղա մը, որ Պոլսո մեջ անվախ կրնա քալել ուզած տեղեն, որովհետև եթե դիպվածով թրամվեյը անոր մեկ ոտքը կտրե նե՝ անդին երեք հատ ալ ունի և անոնցմով կրնա քալել։


— Բարև, բարեկամ։

— Աստուծո բարին։

— Տխուր ես, ի՞նչ կը խորհիս։

— Ոչինչ։

— Անպատճառ բան մը ունիս, ըսե՛, մի քաշվիր, ես օտարական չեմ։

— Մեկու մը պարտք ունիմ և կը խորհիմ, թե ի՞նչպես ընեմ, որ պարտքս չվճարեմ և սա մարդուն ձեռքեն խալսիմ։

— Անիկա դուն խորհե՛ դարձյալ, չեմ ասոր մեկ ճարը գտնես նե՝ ինձի ալ իմաց տուր։


— Բարև, տիկին։

— Ի՞նչ կա, ո՞վ եք դուք։

— Բամպակի վաճառական եմ, տիկի՞ն, առջի օրը խանութիս մեջ գողություն մը տեղի ունեցած ըլլալով խուզարկության ելած