Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հոս ի՞նչ բան ունիս։ Շըմենտըֆերի ճամբուն վրա խանո՞ւթ ես բացեր։

— Այո՛։

— Ի՞նչ կընես կոր։

— Ատաղծագործություն։

— Ի՞նչ կը շինես կոր նայինք։

— Փայտե ոտքեր կը շինեմ կոր, կը ծախեմ կոր։

— Էյ, ո՞վ կառնե կոր։

— Ասկից շըմենտըֆերով գացողները ողջ ըլլան, մեյմեկ զույգկառնեն, անանկ կերթան կոր:


Թարգմանիչներուն աչքը լո՜ւյս... աս օրերս Պոլսո չորս կողմը թարգմանիչ փնտրվելու վրա է։

Բարիզեն գաղղիացի մէ եկեր, Պիպլիոթեք Նասիոնալը հայերեն լեզվի թարգմանել տալով ամեն մեկ հատորը երկուքական ղուրուշի պիտի ծախե ու ստակ պիտի վաստկի եղեր։

Կը հավատանք, որ կրնա ծախել, բայց չենք հավատար, որ կարենա վաստկիլ։


Աս Վիեննայի պորսան ալ սկսավ կամաց կամաց ջերմաչափի տեղ ծառայել մեզի։

Մինչև հիմա հեռագիր մը եկած չէ Վիեննայեն, որ ըսե, թե գիները վեր կամ վար են, այլ միշտ կըսե. «—Պորսան այսօր տաք է, պորսան այսօր պաղ է»։