Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՊՏԱԿՔ

1872

Տեսարանն է Մասիսի գրասենյակը։

Գրաշար մը (Միտհաթ փաշայի նկատմամբ Մասիսի խմբագրին գրած երկար գովեստի թուղթը ձեռքը բռնած), էֆենտիք ի՞նչ պիտի ընենք այս հոդվածը, Միտհաթ փաշա այսօր պաշտոնե ինկեր է։

Ութուճյան (Զայրանալով), ինչ պիտի ընենք ի՞նչ ըսել է, աներես գնչու, այդչափ բանը խելք չես կրնա կոր ընել, Միտհաթ անունը Մեհեմետ Րյուշտիի փոխե կը լմննա կերթա։


Հույն մը (Առ լուսավորչական նայ մը), դուք ո՞ր եկեղեցվո հպատակ եք։

Լուսավորչական հայը — էջմիածնական եկեղեցվո։

Հույնը (Լուսավորչականին ընկերոջը), դո՞ւք ալ նույն եկեղեցվույն կը վերաբերիք։

Ընկերը — Ո՛չ, Հռովմա եկեղեցվո հպատակ եմ։

Հույնը (Երրորդ հայուն), իսկ դո՞ւք։

Երրորդ հայը — Ես ալ Ոսկեբերան եկեղեցվույն։


Սա Օրագրի խմբագրեն ալ չի վախցողը Աստուծմե չի վախնար։

Այս մարդը առտվնե մինչև իրիկուն սատանություն կը նյութե։

Անցյալ օր երբ Մասիսի արուէգ սպասավորուհին Սկյուտարի շոգենավը կը մտներ, Խոճասարյան ալ անմիջապես ետևեն մտավ և շոգենավուն տոմսավաճառը գտնելով Մասիսի սպասավորուհ-