Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կըսվի թե մինչև ցնոր կարգադրություն այսպես պիտի շարունակվի եղեր...


— Լիճ ըսելով ի՞նչ հասկնալու ենք, հայրի՛կ։

— Էմին էոնյուն հասկնալու ես, սպա՛ս։


— Սանկ շիտակ չկայնի՞ս, կը մսի՞ս կոր։

— Այո՛, և հագուստ առնելու ալ ստակ չունիմ։

— Երեք հարյուր ղուրուշի բալթո մը առնելուն՝ քառասուն փարա տուր չորս օղի խմե և տաքցիր։ Օղին անանկ հագուստ մ՝է, որ մարդս ներսիդիեն կը հագնի և բնավ չմսիր։

— Օղիեն ալ տուրք պիտի առնեն եղեր։

— Անկից ալ տուրք առնեն նե՝ ան ատեն ահա ցուրտեն կը մեռեինք։


Երբ կը տեսնեմ, որ շենքի մը տնօրենը միևնույն շենքին մեջ օր մը թուղթ խաղալ կուտա և օր մը խաղացողի մը կենաց երեսուն տարին կը ներկայացնե՝ մտքովս կըսեմ.

— Ահա մարդ մը, որ մեկ կողմեն կը բռնկցնե և մյուս կողմեն մարելու կաշխատի։


Այս օրերս ուսումնականները շատցեր են։ Առջի օրը մարդուն մեկը ուրիշի մը կը հարցունե.

— Իրա՞վ է, որ երկիրս կը դառնա ու կը շարժի։

— Այո՛, իրավ է։

— Երկրիս շարժիլը ինչո՞վ կրնաս ապացուցանել։

— Երկրաշարժով, կը պատասխանե մյուսը։