Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ է դիմակը։

— Տեսակ մը մառախուղ։

— Ինչո՞ւ ուրեմն աղջիկները մառախուղի ատեն շատ կը պտըտին։

— Անոր համար, որ իրենց որս գտնան, որովհետև աղջիկ ըսածդ միշտ ինքզինքը չճանչցնելու աշխատելովն է, որ կրնա խաբել։


— Ի՞նչ է շռայլությունը։

— Քիմիական տեսակ մը հեղուկ, որուն մեջ ոսկին կը հալի։

— Չըսե՞ս, որ մեր ազգին մեջ բավական քիմիագետներ ունինք։


Լրագրի մը մեջ կը կարդանք, որ Ուսումնական խորհուրդը քիչ օրեն թաղային դպրոցներուն այցելություն պիտի ընե եղեր։

Թաղային դպրոցներն ալ հարկավ Ուսումնական խորհուրդին փոխադարձ այցելություն մը պիտի ընեն։


— Ի՞նչ տարբերություն կա Հաճյանի և Այվազյանի մեջտեղը։

— Սա տարբերությունը կա, որ առջինը ըսածը չհասկնար, իսկ երկրորդը՝ լսածը, հետևապես, երբ ասոնք քովե քով գան, կը ձևացնեն այնպիսի անձ մը, որ ո՛չ ըսածը կը հասկնա և ո՛չ ալ լսածը։


Կը հիշե՞ս ընթերցո՛ղ, սա անցյալները Արնավուտ գեղի բացը անգղիական շոգենավ մը Ազիզիեի Թունա անուն շոգենավն ընկղմեր էր, այս անգամ լրագրաց մեջ կը կարդանք, որ Անվերի քանի մը վաճառականը վարձատրություն ըրեր են հիշյալ անգղիական շոգենավին նավապետին։