Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էտիրնեի շըմենտըֆերը մինչև էտիրնե չպիտի երթա քիչ մը ատեն, ճամբաները (ըստ գուշակության Մեղուի) ավրված ըլլալուն պատճառավ մինչև կես ճամբան պիտի երթա։

Անանկ է նե՝ շըմենտըֆերի տալիք վնասն ալ կես պիտի ըլլա։

Մինչև էտիրնե գացած ատենր ճամբորդաց երկու ոտքը կը կտրեր՝ հիմա որ կես ճամբա պիտի ընե նե՝ ըսել է որ ճամբորդաց մեյ մեկ ոտքը պիտի կտրե...


Հայտար փաշա, Ֆերի գյուղ և Թաթավլա գայլեր իջեր են սաստիկ ցուրտի պատճառավ։

Մեր գայլերը մեզի չէին բավեր տե՝ դուրսեն ալ գալ սկսեր են։


Առջի օրը, մարդուն մեկը եկեղեցականի մը հետ Բերայեն վար իջած ատենը՝ աշխարհականը ձայն մը առնելով ետև կը նայի։

— Ո՞վ է կանչողը, կը հարցնե եկեղեցականը։

— Ա... վարդապետն է։

— Անոր ալ վարդապե՞տ կըսեք... սրվոր պարզապես Ա..․ ըսե՛ք, վարդապետն ի՞նչ է։

— Իր մականունն է, սրբազան։


— Ծո տղա՛, քանի անգամ, որ բան մը առնելու ղրկեցի նե՝ քեզի, գեշը առիր եկար, բանե մը չես հասկնար։

— Հայրի՛կ, աղեկը հասկնալու համար պետք եղածը չես սորվեցուցեր ինձի։

— Քեզի քանի անգամ ըսի, որ շատ տալու ըլլան նե՝ մի առներ, գեշ է, տղեկը քիչ կուտան։

— Հապա վարչական տնօրինությունները, որ այնչափ շատ են...