Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ գիտնամ, չըսե՞ս, որ արգիլված է, որպեսզի մենք ալ չմսինք։

Երանի այն էրիկներուն, որ ասանկ խոսքին հավատացող կնիկ ունին։


Ավետաբերի մեջ հետևյալը կը կարդանք. «Հայտնի է թե տերը չուզեր, որ Թուրքիս ավետարանական քրիստոնեից մեջտեղ վեճեր ըլլան»։ Արդյոք տերը ուրիշ տեղեր գտնված ավետարանական քրիստոնեից մեջտեղը վեճեր ըլլալ կուզե տե միայն Թուրքիա գտնվողներո՞ւն մեջտեղը չուզեր որ վեճ ըլլա։ Եթե ասանկ է, որչափ ավետարանական կա նե՝ թո՛ղ հոս գա, լմննա երթա։

Արդյոք տերը կուզե՞, որ ավետարանական եղբարք ուրիշ ազգերեն մարդ գողնալ աշխատին․..

Բայց խնդիրը հոն չէ, Արշալույս անանկ ոճով մը կընե յուր այս դիտողությունը, որ իբր թե ըսած ըլլար «Կառավարությունը չուզեր, որ Թուրքիո մեջ վեճեր ըլլան» իբր թե տերն մեր Թուրքիո միայն խառնվեր․․․


— Հայրի՛կ, ի՞նչ են հարուստները։

— Մեծ գողեր են, տղաս, որ պզտիկները կը կողոպտեն:

— Էյ, ասոնք գողցածնին որո՞ւ կուտան, որ պատե։

— Սնանկության։


Վաղը բոլոր դպրոցներու մեջ Վարդանանց զորավարաց առթիվ ճառեր կը կարդացվին։ Այս ճառերը Վարդանանց քաջությամբը կըսկսին ու ազգային դպրոցներուն խեղճ վիճակին վրա ցավելով կը վերջանան։ Քանի մը տարիե ի վեր կարդացված ճառերուն վերջաբանը գրեթե միշտ դպրոց է, ինչ որ ալ ըլլա այդ ճառին առաջաբանը։

Ճառերը կարդացվելեն ետքը քաջն Վարդանա ողբերգություն