Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վնասակար է, բա՛յց հաճույքն ալ դժբախտաբար միշտ շատին մեջն է․․․ չափավորության մեջ հաճո՞ւյք կա։

— Բայց ատով ապագան կը վնասվի, պետք է որ ապագան ալ մտքե չհանենք։

— Այնչափ նեղ վիճակի մեջ եմ, որ ներկային վրա խորհելեն ապագային վրա մտմտալու ժամանակ չեմ ունենար կոր։ Այսօրվան հացը ճարելու կը նայիմ կոր և վաղվան համար հոգ ընելու ատեն չեմ ունենար կոր։

— Ահավասիկ ակամա աշակերտ Ավետարանի, որ կըսե. «Վաղվանը մի՛ հոգար»։


— Դուրս կ՝ելնես կոր նե՝ իմաց չե՞ս տար, իրիկվան ի՞նչ պիտի ուտենք։

— Երեկ գիշերվնե մնացածները։

— Երեկ գիշեր ի՞նչ ունեինք, որ ավելնար, ավելնար ալ նե՝ կ՝ուտվե՞ր, այսօր պահք է։

— Ի՞նչ առնենք։

— Ի՞նչ գիտնամ, քանի մը օխա ֆասուլիա ղրկե՛, քանի մը օխա զեյթին, քանի մը օխա զեյթին յաղթ, քիչ մը թահըն․ քիչ մալ թանըն հելվասի, քանի մը օխա նոհուտ...

— Քանի մը օխա նոհուտ հելվասի, կամ նռնուտ յաղթ:

— Նռնուտին յաղը, հելվան կըլլա՞ մի։

— Ի՞նչ գիտնամ, զեյթին ըսիր, ետևեն զեյթին յաղթն կոխեցիր. թանթն ըսիր՝ ետևեն թանթն հելվասին դրիր..․

— Քանի մր օխա թաքլա, քիչ մը պայմա, զույգ մը պոթին, շալ մը, քանի մը էնտազե թանթելա, քիչ մը սոխ, սխտոր, մեծ պահք էք թող տունին մեջ գտնվին։

— Պոթինը, շալը, թանթելան կերակուրի մե՞ջ պիտի գնես ըսենք քի մյուսները պահքի կերակուր պիտի շինես ու պետք են, պոթինը ի՞նչ պիտի ընես, մյուս պոթիններդ ուտիքի՞ պոթին են. հեմ այսօր ժամանակ չունիմ բան առնելու։

— Անանկ է ամմա, տղաքները ժամանակ ունին ուտելու, անոթի չպիտի մնան յա։

— Երեկ գիշերվնե պանի՞ր ալ չմնաց, թո՛ղ հացով ուտեն․

— Պանիրը կուտվի՞, պահք է։