Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեն որոշելն անհնար էր։ Ասկից զատ, մարդս իր դիմացինր չէր կրնար տեսնել, ձյունային թանձր մառախուղ մէր կարծես։

Նույն օրը Պեոյուք տերևեն կամուրջ գալու համար ճամբա ելնող նավը կղզին գացեր է։ Եկու տես, որ մարդս ինքզինքն ալ չէր կարող տեսնել։ Նույն օրը մարդուն մեկը գլուխը քերել ուզած ատենը՝ ոտքը կը քերե եղեր։

Շատ դժվարություններ պատահած ըլլալ կը կարծվի։ Լսածնուս նայելով՝ գայլերը Շիրքեթի Խայրիեի շոգենավներուն մեկ քանիին թենթեները բզիկ բզիկ ըրեր են։


Կար կտրելու մեքենա տեսած ու լսած էինք, բայց աղոթելու մեքենա ո՜չ տեսած, ո՜չ ալ լսած ունեինք, այս անգամ Աղետաբերին մեջ աս ալ տեսանք։

Չեմ հիշեր, ո՜ր ժողովուրդը ընելիք աղոթքը մեքենային ընել կուտա եղեր։ Եթե ասիկա հնարավոր է, ի՞նչ հարկ կա եկեղեցի էրթալու, ամենքնիս ալ այն մեքենաներեն մեյ մեկ հատ բերել տանք, եկեղեցիին մեջը դնենք, դռները գոցենք, թո՛ղ մեր տեղը անոնք ապոթեն՝ լմննա երթա։

Ասկից զատ, մեզի համար շարունակ աղոթողներ ըլլան նե՝ մենք ալ հանդարտ սրտով ուզածնուս չափ կրնանք մեղք գործել, միայն թե ձեթը մեքենաներեն պակաս ընելու չէ, որ աղեկ և շուտ բանին։


— Մյուսյու ժորժ, տղուդ անունը ի՞նչ պիտի դնես։

—Բան մալ չպիտի դնեմ, թո՜ղ տղաս մեծնա տե իր ուզած անունը ինքը դնե։

Ասկեց աղեկ պատասխան չէր կրնար տալ մյուսյու ժորժը, քանի որ ամեն օր կը տեսներ, որ Պողոսները Բոլ, Բոլերը Ժագ և այլն կըլլան։


Մարդս կարդացածը քիչ մալ խելքով գտնալու է, մանավանդ Օրագրո մեջ բան մը կարդա նե։