Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ տարբերություն կա մեղուի մու Մեղուին մեջտեղ։

— Սա թե, առաջինն իր խայթվածովը կը մեռնի, իսկ երկրորդ ղըն՝ անով կ՛ապրի։


— Մեղո՛ւ, սա ՈՎ է ՆԵ-ն ո՞վ է նե ինձի չըսե՞ս։

— Ինչո՞ւդ պետք։ Ով է ՆԵ


— Ոչ է գրիչը։

— Լեզու մը որուն խոսիլը աչքով կը լսվի։


— Ի՞նչ է հեղափոխությունը։

— Լրագրապետաց աչվընուն լույսը։


— Ի՞նչ է հոգեվարքը։

— Վախճանին սկիզբը։


— Ի՞նչ է ոճը։

— Թափանցիկ ապակի մը՝ որուն ետև գրագետը որչափ պահվտի՝ դարձյալ չկրնար հմուտ աչքերե աներևույթ մնալ։


— Ի՞նչ է շողոքորթությունը։

— Այնպիսի բան մը՝ որուն ենթակա եղողը ո՜րչափ որ ալ ուրիշին խաղալիքն ըլլալը գիտնա՝ դարձյալ չուզեր անկից փախչիլ։


— Ի՞նչ է փառքը։

— Այնպիսի բան մը՝ որուն արժանիքն իր վերարերաձ անձին քանի հայտնի չընելովը կ՛ավելնա։