Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ տարբերություն կա շոգենավի մու շոգեկառքի մը մեջ։

— Սա թե, առաջինին մեջ հեռավոր տեղերը հարթ կերևին, մինչդեռ ինք խորթ ու բորթ տեղերե կանցնի, իսկ երկրորդին մեջ, հեռավոր տեղերը խորթ ու բորթ կերևին, և ինք բոլորովին ուղիղ կը շարժի։


— Ի՞նչ է լուսինը։

— Ձրի արվեստական հուր մը, որ գիշերները երբեմն աղեկ, երբեմն ալ գեշ կը վառի։


— Ի՞նչ տարբերություն կա սատանային և կնոջ մեջ։ — Ոչինչ։


— Ի՞նչ է թատրոնը։

— Պզտիկ տիեզերք մը, որուն մեջ տարիները վայրկյաններու պես կը փախչին։


— Ամա՞ռը կը սիրես, թե ձմեռը։

— Ո՛չ ան, ո՛չ ալ ան, մեկուն գիշերները տաժանելի են, մյուսին ալ ցերեկները։ Ըստ իս, այնպիսի եղանակ մ՝ալ ըլլալու էր, որուն ցերեկներն ամառվան ցերեկներուն, և գիշերներն ալ ձմեռվան գիշերներուն պես ըլլային։


— Ո՞րն է ամեն են լավ հայելին։

— Այն, որ մեր պատկերներն նվազ գեղեցիկ կը ցուցանե։