Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՆԱՍՏԵՂԾ ԽՄԲԱԳԻՐ

Չեմ հիշեր ուր կարդացեր եմ, թե բանաստեղծը շատ կը խոստանան ու քիչ կուտան։

Դուն կը հիշե՞ս, ընթերցող, ուր կարդացած ըլլալս։

Ընթերցողը հարկավ պիտի հարցունե հիմա, թե ուսկից միտքդ ինկավ այս խոսքը։

Առջի օրը մեկը եկավ ինձի պատմեց, թե խմբագրին մեկեն առնելիք ունի եղեր և թե տալու խոսք տված օրը գացեր ու շատ քիչ բան մը առեր է։

— Էհ, ըսի, այդ խմբագիրը բանաստեղծ մ՛է։

Խմբագրաց ո՛րը բանաստեղծ չէ որ։