Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՑԱՏՐՈԻԹՅՈԻՆՔ

— Ի՞նչ է ներկայացում մը։

— Երազ, զոր մարդիկ արթնության ատեն կը տեսնեն։


— Շոգենավներու կամ շոգեկառքերու մեջ ճամբորդներու տոմսակ տալը ի՞նչ կը նշանակե։

— Նշանակե, թե մարդիկ գող և խաբեբա են, հետևաբար մեկու մը վստահելու չէ։


— Վերջին դատաստան ըսելով ի՞նչ կիմանաս։

— Աստուծո իսթինաֆը։


— Ի՞նչ է գեղեցկությունը։

— Ժառանգ մը, որ երիտասարդության մեջ կուտվի, այս Ժառանգորդներուն մեծագույն մասը շռայլ կըլլան։


— Ի՞նչ է գինովությունը։

— Առժամանակյա խենթություն մը, ինչպես որ խենթությունն ալ մշտնջենական գինովություն մէ։ Երկուքեն ալ զգուշանալու է, որովհետև տարբերությունը միմիայն ժամանակի մեջ է։


— Ինչո՞ւ համար թխագույն կնիկները երեսնուն ճերմակ կը ըսեն։