Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը սիրե։ Ընդհանրապես ծերերն այս անուշեղենեն շատ կերած ըլլալնուն համար է, որ ակռանին կը կորսնցնեն։


— Բարձր շենքերու վրա շանթարգել դնելը ի՞նչ կը նշանակե։

— Գողին գանձ ցցունել։


— Ի՞նչ է կրոնափոխությունը։

— Տեսակ մը գաղթականություն։


Ի՞նչ է անձրևը։

— Նախախնամության տուշը:


— Ի՞նչ է կաղամարը։

— Սև ծով, որուն մեջ շատ մը համբակ նավապետներ փոթորկի կը բռնվին և կը խղդվին։


— Ի՞նչ են միսիոնարները։

— Ավետարանի թահսիլտարներ։


— Հավասարությունը ո՞ւր կը գտնվի։

— Ոտանավորի տողերուն մեջ։


— Ի՞նչ է խաղամոլությունը։

— Հարգանոք գողություն։