Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եինե թեք մի չիֆթ մի օյնայալըմ յոխսա թոքատա մը չեվիրելիմ։


ԻՄԶԱ

ՇՆՈՐՀՈՔՆ ԱՍՏՈՒԾՈ

ՀՐԱՎԻՐԱԿԼԱՐ

ՀՐԱՎԻՐԱԿՔ. Մնաք բարով սրբազան։

ԽՈՐԵՆ․ Երթաք բարյավ, իրավ որ բնավ չէի ուզեր ասանկ ըլլալը։ (Հրավիրակները կերթան) ես ալ երթամ տուները պտըտիմ, բոլոր կանանց ըսեմ, որ զիս չթողուն Իզմիր երթալ։


ՎԱՐԱԳՈԻՅՐ Դ

(Տեսարանը կը ներկայացնե Ընղհանուր ժողով պեշիկթաշցոց:

Այս Ընդհանուր ժողովը կը բաղկանա երկու անձե և քսանը

չորս աթոռե)

ՆԱԽԱԳԱՀ․ Ինձի մտիկ ըրեք, առաջն որդնիս կուզեն ձեռքերնես հափշտակել, ասոր վրա պետք է վիճաբանինք, պաղ արյամբ խնդիրը քննենք, լուսաբանենք և որոշում տանք, որ առաջնորդնիս չերթա, այո, չերթա, (բարձրաձայն) չերթա, չերթա։

(«Չերթա» կրկնեցին Պեշիկթաշի լեռները, և լեռներու որոշմամբ որոշվեցավ որ չերթա)։


ԹԱՊԼՈ ՎԻՎԱՆ

Խորեն սրբազանը քահ քահ կը խնդա, հրավիրակները ապշած իրարու երես կը նային. Իզմիրի վարչությունը Իզմիրի ծովեզերքը նստած առաջնորդին գալուն կսպասե, քիչ մը անդին հրեայք ալ Սեսիայի գալուն կսպասեն։