Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ։

— Որովհետև Ռուսիո դպրոցներուն մեջ մտնողը՛ պարտավոր է անպատճառ ռուսերեն սորվիլ։

— Սատակը մեկդի ըրե՛ Աստվածդ սիրես նե՝ ռուսերեն չկըրնամ հիվանդանալ նե՝ ուրիշ լեզվե՞ ալ չպիտի կրնամ հիվանդանալ։


Շիրքեթը խայրիեի 6 թիվ շոգենավին ծակոտավոր թենթեին կողմե մեզի ղրկված ու առաջին թիվերնուս մեջ հրատարակված աղերսագրին վրա ընկերությունը խնդիրը նկատողության առնելով՝ թենթեն յուր առջևը բերել տվեր է։ Ներկա գտնվող անդամը թենթեին վրա ծակերեն ուրիշ բան չտեսնելով, հետևապես գուշակելով, որ անձրև եկած օրը շոգենավներուն մեջը գտնվողները ագռավի պես պիտի թրջին, ճամբորդները այս վտանգեն ազատելու համար միաձայն հավանությամբ որոշեր են, որ հիշյալ թենթեին վրա անմիջապես քիրեմիտ դրվի։

Փունջին շաբաթ ավուր թերթին մեջ հրատարակված բուսաբանական լուրի մը նայելով՝ Արաբիո մեջ տունկ մը կա եղեր՝ որուն սերմը եթե չորցնելով մեկը ուտելու ըլլա՝ քահ քահ խնդալու կսկսի եղեր։

Եվ սակայն անցյալ շաբաթ Արշալույսը կարդացած ատենս այդ սերմեն կերած չէի ես.․․։


Պարոն Ամրիկյանը Շիլլերի «Ավազակը» թատրերգության մեջ Ֆրանցի դերը շատ աղեկ կատարեր է։

Մեզ տրված տեղեկությանը նայելով՝ պարոն Ամրիկյանը ավելի աղեկ պիտի կրնար կատարել այս դերը եթե «Ավազակը» թատրերգությունը կատակերգություն եղած ըլլար։


Ալաֆրանկան իր կատարելությանը հասավ, թերևս կատարելութենեն անդին ալ գնաց։

Երեկ, երկու ժամադիր պարոններ սրճարանի մը մեջ սա պես կը խոսեին։