Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կես ժամեն նորեն տեսնվինք։

— Հիմա ժամը քանի՞ է։

— Հինգ ու կես։

— Իմինս տասներկուք է։

— Ժամացույցդ ավրե՞ր է, չե նե՝ առաջ կերթա կոր:

— Ո՛չ ավրվեր է, ո՛չ ալ առաջ կ՝երթա կոր, իմ ժամացույցս ալաֆրանկա է։

— Անանկ է նե՝ հիմակվնե որոշենք, ալաֆրանկա՞ կես ժամեն պիտի տեսնվինք, չէ նե՝ ալաթուրքա կես ժամեն։


Փաստաբանության խնդրո մը առթիվ Օրագիր հինգշաբթի ավուր թվույն մեջ Մասիսին կըսե.

Մասիս խմբագրաց էն ցածն է։

Ապրի՛ Օրագիր, Մասիսը վար զարնելու համար տես ինչպես կը պաշտպանե մյուս խմբագիրները։

Դուք ի՞նչ կ՛ըսեք, ո՜վ Մասիսեն ավելի բարձրացած խմբագիրներ։


Երեսուն և վեց գլխով մարդը, որ երեսունվեց անձանց դեմքերը կը ներկայացունե իր դեմքին վրա, առջի գիշեր ամենեն ետքը Պիսմարքին դեմքը ցցունել ուզեց, բայց չկրցավ հաջողիլ, արդյոք Պիսմարքին դեմքը ամենեն վերջը ներկայացնելով՝ Պիսմարքին ճշգրիտ դեմքը ցույց տված երեսուն և վեց դեմքերու ամբողջությունն է ըսել ուզեց մտքովը։


Վարչությունը հեռագրով իմաց տվեր է Տիգրանյան հրաշագործ Մկրտիչ եպիսկոպոսին, որ անհրաման ձեռնադրություններ չընե..․ մինչև ցնոր տնօրենություն։


Կղզի բանող շոգենավներեն մին անցյալ շաբթու ածուխը հատնելով կես ճամբան կայներ է և ճամբորդները մեկուկես ժամեն