Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավելի սպասեր են, որ ուրիշ շոգենավ մը հասնի ու անոր մեջը փոխադրվին։

Մեկուն մտքին չէր եկեր, որ շոգենավին կայնած տեղը շուտ մը նավամատույց մը շինեն ու ճամբորդները դուրս հանեն։


Լուր կուտան մեզ, թե երեկ չէ առաջի օրը Սկյուտարի 13 թիվ շոգենավը Պեշիկթաշի առջև նստեր է։

Արդեն ե՞րբ քալած ունի, որ հիմա ալ պիտի քալե։

Տեսնենք Շիրքեթը խայրիեն 13 թիվ շոգենավին այս ուլթիմաթումին ինչ պիտի պատասխանե։


Արժանապատիվ Մելիքսեդեկ վարդապետին եկեղեցական պատմությունը խծբծող սարկավագն մոտերս վարդապետ պիտի ձեռնադրվի եղեր։

Ինչո՞ւ ուրեմն Տերոյենց պատվելին եպիսկոպոս չեն ըներ, քանի որ իր աշակերտը կը ձեռնադրվի։


Հայոց բոլոր եկեղեցականները Մշո սուրբ Կարապետ վանուց վանահայր ընտրվեցան։

Մեր ընթերցողները, որոնց հիշողության սրությանը վրա կասկած չունինք, գուշակեցին անշուշտ, որ Մամբրե եպիսկոպոսն հասկըցնել կ՛ուզենք։

Այս եպիսկոպոսն էր, որ կ՛ըսեր, թե երբ մեկը ինձի դեմ խոսի, բոլոր եկեղեցականաց դեմ խոսած կըլլա։


Այս օրերս Ծանուցում անունով հայերեն ու տաճկերեն լրագիր մ՛ալ հրատարակվիլ սկսավ։

Բաժանորդագինը ձրի է։

Այս լրագիրը ծախվելիք տուներու և խանութներու ծանուցումներեն զատ գործ չունեցողներու գործ գտնելու ծանուցումներ ալ պիտի հրատարակե աժան գնով։

Ընթերցո՛ղ, կարդացի՞ր այս լրագիրը, եթե կարդացիր, հարկավ գործ մը գտար, թե որ գործ չունիս նե՝ կարդա՛ մինչև որ գտնաս։