Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առջի օրը մարդուն մեկը կը գինովնա և կատաղաբար մեկուն դեմ Չարձակելով քիթը կը փրցնե ու կը փախչի։

Մարդը պոռալով ետևեն կը վաղե քիթը կուզե։

Վերջեն զինվոր մը գալով կը բռնե քթագողը։

Վերջեն առած լուրերնուս նայելով քիթը տիրոջը հանձնվեր է։

Այ ըսելիք կը մնա՞...


Սա Ռուսինյան էֆենտին ալ լալկանին մեկն է եղեր. Նար Պեյի Ստվերները կարդացեք ու չէ կրցեր արցունքը բռնել։

Ես ալ տեսա այդ Ստվերները բայց չլացի։

Կրնա՞ ըսվիլ, թե Ռուսինյան էֆենտին ինձմե ավելի փափուկ և դյուրազգած սիրտ մը ունենա, ամենևին։

Ռուսինյան էֆենտին չէ կրցեր իր արցունքը բռնել ինչպես որ Քաղաքական ժողովն չկրցավ յուր իշխանության սանձերն աղեկ մը բռնել, ասիկա տկարության կամ աչառության նշան է. եթե Ռուսինյան էֆենտին ինձի կանչեր՝ տես ինչպես կր բռնեի յուր արցունքները։


Դիտակն ալ վերջին թվով կաղաչե եղբայրներուն, որ խմբագրաց համար աղոթեն։

Սակայն, ամենուն համար մեկ աղոթք ընելը օգուտ մը չըներ, որովհետև անոնց յուրաքանչյուրն տարբեր շնորհքներու պետք ունին, օրինակի համար, մին շնորհք չունի, մյուսն բաժանորդ չունի, ուրիշ մը խիղճ չունի, ուրիշ մալ ստակ չունի, ուրիշ մալ ո՛չ խիղճ ունի և ո՛չ ստակ.․․։


— Հայրի՛կ, Քաղաքական ժողովին մեջ ճշմարտությունը ի՞նչպես երևան կուգա։

— Կարծիքներուն իրարու զարնելովն է, որ ճշմարտությունը դուրս կուգա։

— Ըսել է թե կարծիքներն իրարու շատ ուժով զարկեր են, որ ճշմարտությունը դուրս ելեր է ժողովեն...։