Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազգը խաղաղություն ու հանդարտություն պիտի գտնե՞։

Փունջը ավետիս տվավ։

Ե՞րբ։

Շատոնց խաղաղության ձիթենին բռնած կը հորդորեր ի հաշտություն, բայց խմբագիրք կռվո ասպարեզին մեջ եղած թանձր փոշիեն չկրնալով տեսնել ձիթենին՝ կռիվը կը շարունակեին։ Բայց երբ զինադադար ընելու պատրաստվեցան և փոշին նստավ և երբ Փունջ յուր թերթն ալ կր ծածաներ, ամենքը տեսան, սրտերնին իջավ։

Բայց Օրագիր Մասիսին օձիքը թող չիտար։

— Այդ բան մը չէ, Օրագիր մեծ կռիվեն դեռ նոր հանդարտած ըլլալուն կարծեմ խելքը գլուխը չըլլալհվ, գինովը ե՞ս էի, չենե մի Մասիսն էր ըսելով, կը հարցնե, որ հասկնա։ Ատոնց վեճը վարպետ գինեպանի մը կը հանձնեմք, այն կը լմնցնե։

Հապա Մամուլը:

Այդ ալ ոչինչ բան է։

Ինչ կըսես, Մանզումեի գլխուն քի՞չ փորձանք բերավ։

Մանզումե զայն բռնել չգիտցավ. ելլաս խեռ տղան ծեծես, հանդիմանես նե կը հանդարտի՞ անոր ալ քիչ մը պտուղ կուտանք ձեռքը կը լմննա կերթա։

Էյ, Վարչությո՞ւնը, անո՞ր ալ պտուղ պիտի տաս։

— Տեր ողորմյա, ան Մամուլի պես տղա՞ է։ Անիկա այնպիսիները ուղղելու պաշտոն ունենալով գահավեժ գործելու չէ, եթե ոչ...


Ռուսաստանցի եղբայրներեն պարոն Ամրիկյան Մ. բացարձակ դերասան նենգավոր մասերու, միտք ունի եղեր, կըսեն, այս տարի Օրթագյուղի թատրոնը վարձու բռնելով Ռուսիո հայոց կյանքին վերաբերյալ թատրերգություններ ներկայացուցանել։

Այս դերասանը Պոլիս ոտք կոխած օրն անոր ասոր ըսավ, թե ինք ռուսի հայոց կյանքի վերաբերյալ քանի մը թատրերգություններ պիտի տա ու պիտի մեկնի։

Աս ըսելեն ետքը ելավ Շիլլերի Ավազակները ներկայացուց։

Եթե այս է ռուսի հայոց կյանքը՝ ամենքն ալ կախաղան հանելով կախելու է, որ մեյ մալ ավազակություն չընեն, պարոն Ամրիկյանին ալ մեկ ոտքը կտրելու է, որ չկարենա մեյ մալ ավազակի դեր կատաբել։