Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղային տեղ ուրիշ մը պիտի ընտրեն եղեր արպեսզի Ավետիս աղային առնվելիք 000 (առջի թվանշանը չգրինք, որովհետև ոմանք 3000 կըսեն ոմանք 2000) ոսկիներն անոր հանձնվին։

Շատ աղեկ ըրեր են։


Մեր արդի ազգային դաստիարակության վրա ի՞նչ կարծիք ունիս։

Ի՞նչպես։

Մինչև ցարդ դպրոցնիս բարվոք վիճակի մեջ չէին։

Մեր ազգային դաստիարակությունն ալ շատ գործածվելով հինցած էր։ Ուստի, հիմա այն հիները ժողվելով Եվրոպա կերթա, որ նորը շինվի գա։

Ի՞նչ կըսես։

Եղածը։ Արդեն Զվիցերիո և Գերմանիո մեջ մեծ տեբոզիթաներ հաստատված են, որ հետզհետե շինվածները հոս պիտի ղրկվին։

Ատանկ բան կըլլա՞։

Ընես նե կըլլա։

Քու կարծիքդ ի՞նչ է։

Քիչ մը մտածելու եմ։

Մտածես նե՝ կըսես վերջը մեզի ալ։

Գործս ինչ է։


Տոն Քարլոս ալ ունինք եղեր, գիտե՞ս։

Ադ ինչու ելեր հոս է եկեր։

Իմացեք է, որ Գոնչա մարաջախտը, Օրագրի գրասենյակն է.

Այդ մարդը չմեռա՞վ։

Մենք ալ անանկ գիտենք. Տոն Քարլոս ալ զարմացեր է, թե ինչպես կըլլա, աս և ասոր վրա մտածելով քիչ մնացեր է որ պիտի հաղթվի եղեր։ Ուստի, ելլամ երթամ աչքովս տեսնեմ սա ծիծաղելի բանը ըսեր է։

Ադ բանը խելք կը կտրե՞։

Իմս ալ չկտրեց։ Բայց Օրագիր խելքը կտրել տվեր Է։