Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մամուլ «Մեր ժողովուրդը հեգելով ու կմկմալով կը կարդաս կըսե նե իրա՞վ է։

Որովհետև ինք այսպես կը կարդա, ուստի կը կարծե, թե խմբագիր մը այսպես կարդա նե՝ ժողովուրդը ամենևին կարդալ գիտնալու չէ։

Այդ ըստ ինքյան հետևություն մէ, բայց կը թվի թե հոռի։

Է՜հ, Մամուլեն ալ անկից աղե՞կը կսպասես։


Վարժապետական ժողովը ի՞նչ եղավ։

Գրաբարը, տեսնելով, որ իրեն դեմ շատ գեշությամբ կը վարվի կոր այդ ժողովը, յուր վրեժը անկից լուծելու համար վարպետությամբ մը թմրեցուցիչ դեղ մը խմցնել տվավ անոր, անիկա ալ հիմա Հովնանի պես՝ առանց դաստիարակության Օվկիանին սաստիկ ալեկոծութենեն ուշաբերելու՝ կը խորթա կոր։

Աստված տար, որ հանդարտեր այս ալեկոծությունը, և ասի ալ Հովնանի պես ծովը ձգվելու վիճակին չենթարկվեր, որովհետև գուցե կետ մը չգտնվի և զինքն ազատող մը չունենա։


Երուսաղեմա փոխանորդ Գերապատիվ Խորեն ծայրագույն վարդապետն՝ որո խոհական և իմաստուն վարմունքն մեզ ամենուս ծանոթ էր, անցյալ շաբթու հրաժարեցուցվեցավ յուր պաշտոնեն, որուն այնքան կենդանություն և փայլ տված էր։ Այս տարաժամ հրաժարեցուցումը արդարև ամեն ողջամիտ հայերու մեծ ցավ պիտի պատճառեք եթե նորա հաջորդ գերապատիվ Սիմեոն եպիսկոպոս, թեև բնավ չենք հուսար, անփույթ գտնվի յուր նախորդին շավղեն ընթանալու և յուր պաշտոնին պահանջած ազգային շահուց համար անձանձիր աշխատելովը գերապատիվ Խորեն վարդապետի կորուստը զգալի չընելու։


Մայրաքաղաքիս հրապարակին վրա մեծ տագնապ մը տիրած է, ըստ Փունչի ճիշտ և ստույգ աղբյուրն քաղած տեղեկության 40 փարանոցները պիտի վերնան եղեր, վերջը․ — պիտի վերնան, այս-